Aysor.am-ը գրում է.

Վարչապետի հայտարարությունը, որ անցած 1.5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությանը հաջողվել է լուծել արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրներն, առնվազն տարակուսանք է առաջացնում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Ռոզի Միքայելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի անվտանգության ռազմավարության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը:

«Վարչապետն իր ելույթում, որպես արտաքին քաղաքական լուծված խնդիրներ նշում է դիրքավորումն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, ՀՀ ժողովրդավարության կայունության ապահովումն ու սահմանադրական տրանսֆորմացիայի ավարտը: Առաջին հայացքից էլ պարզ է, որ նշվածներից միայն մեկն է արտաքին քաղաքական խնդիր, մյուսները՝ զուտ ներքին հարցեր են: Սակայն դա չէ միան զավեշտալի հանգամանքը», - ասել է փորձագետը:

Նա ընդգծել է, եթե վարչապետը խոսում է արտաքին քաղաքական խնդիրների մասին, ուրեմն պետք է խոսի մեր ռազմավարական գործընկեր, դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների որակի, Եվրամիության հետ երկխոսության առաջընթացի, այդ թվում՝ վիզաների ազատականացման մասին, ԱՄՆ հետ բացակայող օրակարգով համագործակցության, հարևան երկրներում տեղի ունեցող ճգնաժամերի և մեր՝ դրանց արձագանքելու ճկունության մասին:

«Լուծվա՞ծ են արդյոք այս խնդիրները: Եվ եթե այո, ապա ինչո՞ւ չենք խոսում դրանց մասին», - նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել