Անհայտ անձինք ցանցում հրապարակել են ամերիկյան «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանից հանված տեսարանները:

Տեսահոլովակում ներառված են կադրեր Թրիոնի, Սանսայի, Միսանդեայի և Ջիլիի մասնակցությամբ «Երկար գիշեր» երրորդ դրվագից, հայտնում է Entertainment Weekly-ն:

Հոլովակը պարունակում է կոտորածի ընդլայնված տեսարանի պահեր, երբ մեռյալները հյատնաբերում են Միսանդեային, Լիլիին և արտասվող փոքրիկ Սեմին, իսկ Սանսան և Թիրիոնը դաժանորեն պատժում են դրանց վիշապի ապակյա դաշույնների օգնությամբ:

Տեսանյութում ցուցադրվում են նաև կադրեր, որոնցում պուրակում, որտեղ Բրան Սթարքին հսկում էր Գիշերվա թագավորը, հայտնվում են Ալիս Քարսթարքը և նրա մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել