Armenpress.am-ը գրում է.

Երևանի քաղապետ Հայկ Մարությանն այցելել է «Երևանտրանս» ՓԲԸ, ծանոթացել երթուղային նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի շինարարական աշխատանքներին, որոնք գտնվում են ավարտական փուլում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Այնուհետ քաղաքապետն այցելել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, որտեղ ընթանում էին ձմռան նախապատրաստական ակտիվ աշխատանքներ:

Քաղաքապետը նաև ծանոթացել է Երևանի մետրոպոլիտենում աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել