Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 29-ին հայտարարել Է, որ երկիրը պատրաստ Է ռուսական զենք գնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գործակալությանը հայտարարել Է, որ Բաքուն շահագրգռված Է ռուսական զենքի մատակարարման նոր պարտավորագրերի կնքմամբ, մանրամասնությունները կհամաձայնեցվեն համապատասխան գերատեսչությունների կողմից: Պետության ղեկավարն ասել Է, որ Ռուսաստան կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման արդեն կատարված պարտավորագրերը գնահատվում են 5 մլրդ դոլար:
«Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցություն Է հաստատել ՀԱՊԿ-ի երկրների հետ: Հատկապես ցանկանում եմ նշել համագործակցությունն Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,-ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 30-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպմանը եւ նոյեմբերի 26-ին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը քննարկել Է 2020 թվականին երկու երկրների միջեւ համագործակցության հարցերը ռազմական ոլորտում: «Եթե հարկ լինի, Ադրբեջանը կարող Է նոր զենք ձեռք բերել Ռուսաստանից»,-հավելել Է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել