Հանրապետությունը պիտի ունենա անվճար ու որակյալ առողջապահություն և կրթություն: Չեմ ասում Հայաստանի Հանրապետություն, այլ, առհասարակ, ցանկացած հանրապետություն դա պետք է ունենա: Այս համակարգերը հանրապետության բաղկացուցիչ մասեր են: Եթե դրանք չկան, չի կարող լինել հանրապետություն: Պետություն կարա լինի, կարա լինի մոնարխիա, դիկտատուրա, անարխիա, բայց հանրապետություն չի կարա լինի:

Օրինակ՝ ԱՄՆ-ն անունով հանրապետություն է, բայց, փաստացի, օլիգարխիկ բռնապետական հասարակարգ է, որտեղ ղեկավարներին ընտրում են ընտրյալները, եկամուտը բաշխվում է սոցիալական դարվինիզմի սկզբունքով, ստրկատիրությունը թույլատրված է սահմանադրությամբ, ինչին էլ ծառայում է աշխարհի ամենամեծ ազատազրկված բնակչության թիվը: Ու դե, բնականաբար, չկա ոչ հանրամատչելի կրթություն, ոչ էլ առողջապահություն: Ես տվյալ դեպքում չեմ պնդում, որ ԱՄՆ-ն սխալ է, վատն է կամ հակառակը: Ես պարզապես կեղծ հանրապետության (իրականում օլիգարխիկ բռնապետության) օրինակ եմ բերում: ԱՄՆ-ն գոյություն ունի, որպեսզի թույլ տա արտոնյալ խավին ապրել լավ, մնացածի հաշվին, և իրենց տնտեսական ցուցանիշները հենց դա են արտացոլում: Ասեմ ավելին՝ հենց այդ պատգամն է գրված իրենց զինանշանի վրա՝ «E Pluribus Unum Annuit cœptis Novus ordo seclorum», այսինքն՝ «Աստծո օրհնությամբ ընտրյալների նոր աշխարհակարգ»:

Ընդ որում, էական չեն նաև քո մարդաբանական գաղափարները: Դու կարաս լինես ռասիստ, դարվինիստ, կապիտալիստ, բայց եթե ուզում ես հանրապետություն ստեղծել, պիտի առանձնացնես ինչ-որ խավ ու իրենց համար ապահովես առաջին հերթին բռնություն կիրառելու մենաշնորհ, երկրորդ հերթին՝ աշխատելու հնարավորություն, երրորդ հերթին՝ կրթվելու ու բուժվելու հնարավորություն:

Անպայման չէ, որ բոլորը օգտվեն այդ հնարավորությունից: Բայց այն պետք է տրվի: Ու, այո՛, կլինեն նրանք, ովքեր չեն ընդունի բռնության մենաշնորհի գոյությունը, կլինեն նրանք, ովքեր չեն օգտվի աշխատելու իրենց հնարավորությունից, այսինքն՝ կլինեն հանցագործ բոմժեր, բայց իրենց նույնպես պիտի տրվի կրթվելու ու բուժվելու հնարավորություն, առնվազն որովհետև դու՝ օրինապահ ու աշխատասեր քաղաքացիդ, չես կարող լինել երջանիկ եթե քո անկիրթ հարևան Պողոսը հիվանդ տառապում է, նույնիսկ եթե իր հիվանդությունը շատ արդարացիորեն վաստակված պատիժ է:

Էս ժողովրդի հասցեին հնչեցված քննադատության քանակով ինձ հետ դժվար ինչ-որ մեկը մրցի, բայց նույնիսկ ես գիտեմ, որ Պողոսը ոչ միայն իմ հարևանն է, այլ նաև եղբայրս, ընկերս, ազգականս: Չեմ կարա ես լինեմ երջանիկ, եթե Պողոսը հիվանդ է ու անկիրթ: Օրինակ՝ օրինապաշտ ու աշխատասեր հնդիկ Մադհավադիտան վեջիս չէ, իսկ մեր բոմժ, ծռիստ, նիկոլական դալբայոբ Պողոսը վեջիս ա:

Ես էդպիսին եմ: Էդպիսին եք նաև դուք: Թույլ մի տվեք ,որ ստոր լիբերաստական թեզերով ձեր ուղեղը հերթական անգամ բռնաբարեն: Դուք նացիոնալ սոցիալիստ եք: Դուք ձեր հացը պիտի կիսեք ձեր ազգակցի հետ: Ուզում ա 6% լինի, ուզում 60% լինի: Եթե դա է պահանջվում առողջապահություն տալու համար, ուրեմն՝ դա պիտի արվի: Ասեմ ավելին՝ հենց էդ 6%-ը մուծելով եք դուք վաստակում իրավունքը բոմժին բոմժ անվանել, զուտ որտև դուք իր փոխարեն մուծվել եք, որտև էդ պահից նա ձեր վզին ա: Էդ պահից կարող եք ասել․ «Այ պորտաբույծ, կա՛մ գործ ճարի, կա՛մ սիկտիվկար եղիր, պասպորտդ էլ հանձնի»:

Պետք է լինեն մասնավոր կլինիկաներ, որոնք որակ տալով կմրցեն իրար մեջ հիվանդի համար: Կտան որակ ու գին: Սա ազատ շուկայի ընդունելի էլեմենտ է: Այն խիստ անհրաժեշտ էր դեռ Տիգրան Սարգսյանի օրոք, երբ հարցը բերվեց օրակարգ, և խիստ անհրաժեշտ է հիմա: Կանցնեն տարիներ, ու սրա դեմ պայքարողները կհայտնվեն զինվորների հիմնադրամի 1000 դրամների դեմ պայքարողների շարքերում:

Մյուս կողմից, իհարկե, հարկ է նշել, որ այդ օրինագիծը բրթող Արսեն Թորոսյանը, մեկ ա, սրիկա է, ով հայ երեխեքի վրա պետական միջոցներով նաղդել ա սարսափելի կողմնակի էֆեկտներ ունեցող ու, ըստ վիճակագրության, ավելի շատ խնդիր ստեղծող, քան լուծող, սռոկը անցնող, զալեժ մնացած պատվաստում: Թորոսյանը պիտի սրա համար դատվի: Իսկ են փաստը, որ հենց ինքը, ի թիվս մնացած քայլառաստների, ժամանակին «Դեմ եմ»-ի շարքերում էր, զուտ իր և իր թիմակիցների բարոյական օրենքներից զուրկ լինելու հերթական ապացույցն է: Էս երկու փաստերն էլ հիմք չեն հանդիսանում առողջապահության ապահովագրումը մերժելուն:

Միակ իրական վերապահումը, որը կարելի է ունենալ պարտադիր առողջապահական ապահովագրության նախագծի դեմ, առնչվում է մեր սահմանադրությանը: Մեր սահմանադրությունը ասում է, որ մարդը բարձրագույն արժեք է՝ անկախ իր ազգությունից կամ, ասենք, սեռական կողմնորոշումից: Ըստ այդմ, տեսականորեն մեր մուծած 6%-ից կարա օգտվի թե՛ հնդիկը և թե՛ բանակից խուսափելու դեպքում գրավոր ընդունող, բայց հրապարակավ սեփական հոգեկան շեղումը հերքող պիդերաստը:

Հ.Գ. Այո՛, բանակից ազատվում են ոչ թե զուտ գեյ լինելու պատճառով, այլ որտև դա օրենքով համարվում է հոգեկան հիվանդություն: Գեյերին բանակ չեն տանում նույն պատճառով, որով օրենքով պիտի չտանեն շիզոֆրենիկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել