Panorama.am-ը գրում է.

Այս տարվա  11 ամիսներին Հատուկ քննաչկան ծառայության քննիչների վարույթով քննվել է 656 քրեական գործ, որից 536-ի ընթացքն արդեն իսկ լուծվել է, այդ թվում 71 քրեական գործ 115 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նույն ժամանահատվածում քննիչների կողմից  նախապատրաստվել են 439 նյութ, հարուցվել է 261 քրեական գործ: Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը տվյալները ներկայացրեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նա նշեց, որ քրեական գործերի քննության արդյունավետության կարևոր ցուցանիշներից է հանցագործությամբ պատճառված  նյութական վնասի վերականգնման վիճակը:

«Այս ժամանակահատվածում  ծառայության վարույթում  գտնվող քրեական գործերով վերականգնվել է աննախադեպ մեծ նյութական վնաս՝ 4 միլիարդ 331 միլիոն 935 հազար դրամ: Դա միայն կանխիկ գումարով պետության բյուջե վերադարձված գումարի չափն է:  Դրանից բազմակի անգամ ավելի մեծ չափով կալանք է դրվել  մեղադրյալներին իրավաբանորեն և փաստացի պատկանող շարժական և անշարժ գույքի, հանցագործության առարկա հանդիսացած ակտիվների վրա, որոնք կտնօրինվեն դատական  ակտերով»,- ասաց Ս. Խաչատրյանը:

Նրա խոսքով, այս ցուցանիշներն ամբողջությամբ գահացնող չեն, սակայն համեմատության համար նշեց. «2008-2018 թվականների ընթացքում, այսինքն ծառայության  գոյության 11 տարիների ընթացքում վերականգնված ամբողջ գումարը կազմել է 597 միլիոն 698 հազար դրամ, այսինքն միայն այս տարվա ընթացքում վերականգնած գումարը 7 անգամ  ավելին  է քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցված»,- ասաց ՀԾՔ պետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել