«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի քրեական գործով ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին: Ավելին, նախաքննական մարմնում քննարկում է եղել, որ պետք է ամեն ինչ անել՝ Հայաստան բերելու ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին:

Իրավապահ մարմինները քննարկում են ունեցել, և կարծիք է հնչել, որ Լևոն Սարգսյանին պետք է Հայաստան բերել` հիմնականում «Մարտի 1»-ի քրեական գործի քննության շահերից ելնելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել