«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները մեծ հույսեր էին կապում Սփյուռքի հետ՝ հատկապես ներդրումների ու ներգաղթ ապահովելու հարցում։ Հավանաբար հենց դրանով էր պայմանավորված սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանի նշանակումը։

Ի սկզբանե իշխանությունները հրապարակ էին նետում այն թեզը, որ Սինանյանի աշխատանքի արդյունքում Հայաստան են հոսելու լուրջ ներդրումներ, ինչպես նաև խթանվելու է ներգաղթը, սակայն այդպես էլ ոչ մի էական առաջընթաց չգրանցվեց, ավելին՝ իր նշանակումից շատ կարճ ժամանակ անց Սինանյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ «ներդրումները սպասվող ծավալից ցածր են»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը դեռևս վստահում է Եվրոպայում և ԱՄՆ-ում ապրող սփյուռքահայերի մի որոշ մասը, իսկ ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, ապա նրանց գերակշիռ մասն այդքան էլ մեծ սպասումներ ու ակնկալիքներ չունի կառավարության կողմից վարվող քաղաքական և տնտեսական կուրսից։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Սինանյանի հետ կապված՝ կառավարությունում լուրջ սպասումներ ունեն հատկապես Արևելյան Եվրոպայի երկրների ու Ռուսաստանի հայերի հետ տարվող քաղաքականության մասով։ Կարծիք կա, որ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ առաջիկայում Սինանյանը մեկ շաբաթով գործուղվում է Ուկրաինա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել