Operativ.am-ը գրում է․

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր վրա է վերցրել Մալիում ֆրանսիական ռազմական ուղղաթիռների բախման պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել է 13 ֆրանսիացի զինծառայող, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով կազմակերպությանը հետեւող ամերիկյան SITE Intelligence Group ընկերության տվյալներին։

Այս տեղեկատվության համաձայն, բախումը տեղի է ունեցել այն պատճառով, որ նրանցից մեկը հետընթաց է կատարել՝ հայտնվելով գրոհայինների կրակի տակ։

 Նոյեմբերի 26-ին հայտնի էր դարձել ֆրանսիական երկու ռազմական ուղղաթիռների բախման մասին, որի հետեւանքով զոհվել էին Մալիում «Բարխան» օպերացիային մասնակցող 13 զինծառայողներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել