168.am-ը գրում է․

Ուկրաինայում նոյեմբերի 28-ին ուժի մեջ է մտել այն հոդվածը, որը վերադարձնում է ապօրինի հարստացման համար պաշտոնյաների քրեական պատասխանատվությունը, հոդված, որը չեղյալ էր հայտարարվել նախագահ Պյոտր Պորոշենկոյի օրոք։

Փաստաթղթի համաձայն՝ պաշտոնյայի կողմից ակտիվների ձեռքբերումը, որի արժեքը բարձր է քաղաքացիների ավելի քան 6500 չհարկվող նվազագույն եկամուտներից, ենթակա է ազատազրկման 5-ից մինչեւ 10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոնի զբաղեցման իրավունքից մինչեւ 3 տարի ժամկետով զրկմամբ:

Հարստացման անօրինականության հիմնավորմամբ կզբաղվի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը՝ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության դատախազի հայտարարությամբ, որոշ դեպքերում այդ պարտականությունը դրվում է Գլխավոր դատախազության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել