Hraparak.am-ը գրում է․

Հայկ Մարությանը այսօր երկօրյա արձակուրդի է մեկնել։ Նա 3-շաբաթյա արձակուրդից վերադարձել էր 10 օր առաջ։ Քաղաքապետարանից այդպես էլ չասացին, թե հրատապ արձակուրդի պատճառը որն է։ Սակայն մեզ հայտնի դարձան պատճառները։ 

Մեր տեղեկություններով՝ վերջին իրադարձությունների, և ,հատկապես «ԿամԱզների» աղմուկը Հայկ Մարությանը ծանր է տարել։ Նա խորը դեպրեսիայի մեջ է հայտնվել, և այդ հոգեկան վիճակն է պատճառը, որ արձակուրդ է վերցրել և գնացել։

Լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ նա պարբերաբար նման դեպրեսիաներ է ունենում և ճգնաժամային իրավիճակներում հրաժարականի դիմումներ է գրում վարչապետին։ Նախորդ անգամները այդ դեպրեսիաները հաղթահարվել են Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի մերձավոր շրջապատի ջանքերով։ Բայց շրջապատը վստահ չէ, որ այս անգամ կհաղթահարվի դեպրեսիան և կարծում են, որ ինչ-որ պահի Մարությանի նյարդերը տեղի կտան և նա հրաժարականի դիմումը կպնդի։

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում».

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել