Վրաստանի օդանավակայաններում երկիր ժամանած օտարերկրյա քաղաքացիներին տեղական գինի են նվիրում: Այս մասին հաղորդվել է երկրի Զբոսաշրջության ազգային վարչակազմի Facebook-ի պաշտոնական էջում:

Նշվում է, որ ակցիան տարածվում է Թբիլիսիի, Բաթումիի և Քութաիսիի օդային նավահանգիստների վրա: Անձնագրային հսկողության կետում յուրաքանչյուր զբոսաշրջիկ մեկ շիշ սապերավի կստանա՝ պիտակի վրա վրացի ժողովրդի ողջույնի հաղորդագրությամբ: «Այստեղ ձեզ կդիմավորեն բաց սրտով և դրական հույզերով մարդիկ»,- ասվում է տեքստում:

Image result for В Грузии начали выдавать туристам бесплатное вино

Ակցիան անցկացվելու է արդեն վեցերորդ անգամ՝ Վրաստանի՝ որպես հյուրընկալ երկրի, ժողովրդականացման մարկետինգային արշավի շրջանակներում: Ըստ տուրիստական վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլիի՝ այս ակցիան դրական հույզեր է առաջացնում ճանապարհորդների մոտ և, նրանց խոսքերով, աննախադեպ է աշխարհում:

Նոյեմբերի 12-ին հաղորդվել է, որ այս տարվա տասն ամիսների ընթացքում Վրաստան օտարերկրյա ճանապարհորդների թիվը, 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 6,8 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել