Aysor.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանի ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը հարց հնչեցրեց։

«Էդ լո՞ւրջ եք ասում, որ չգիտեիք, որ «Ալեքս հոլդինգ»-ը Սամվել Ալեքսանյանինն է», - հարցրեց նա։

Քաղաքապեի խոսնակն էլ պատասխանեց. «Պարոն Հարությունյան, սիրելի Մարկոս, եթե խնդիրը ձեր հարցի էն է, որ ձեր հարցը ձայնագրվի ու հնչի եթերում, ես դրա հետ որևէ խնդիր չունեմ, սիրով»։

«Դուք ինձ ճանաչում եք մի տարի, երկու ամիս, ձեր կարծիքն իմ մասին իրոք էդ ա՞, որ ես կարիք ունեմ եթերով երևալու, դրա համար հա՞րց եմ տալիս», - ասաց Հարությունյանը։

Հակոբ Կարապետյանն էլ ասաց, թե մամուլի ասուլիսը լրագրողների հետ շփվելու համար է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել