Մեկ միլիոնից ավելի սիրիացիներ են երկիր վերադարձել մեկ տարուց պակաս ժամանակաշրջանում: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Paris Match հրատարակությանը տված հարցազրույցում:

«Ավելի քան 1 միլիոն սիրիացի է վերադարձել Սիրիա մեկ տարուց պակաս ժամանակաշրջանում, եւ գործընթացն արագանում է, հատկապես Դամասկոսի եւ հարավային տարածաշրջանի ազատագրումից հետո»,-հայտարարել է Ասադը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նա հավելել է, որ վերադարձողների մեծամասնությունը պաշտպանում է կառավարությանը: Բայց նաեւ այլախոհները, որոնք ոչ մի հանցագործություն չեն կատարել, առանց խնդիրների կարող են վերադառնալ: «Մենք այլախոհներ ունենք Սիրիայում, եւ մշտապես փոխգործակցում ենք նրանց հետ»,-ասել է Ասադը: Նա հիշեցրել է, որ կառավարությունը մի քանի անգամ համաներում է տրամադրել, վերջին անգամ՝ մի քանի ամիս առաջ, որովհետեւ ոմանք, այդուհանդերձ, վախենում են, որ երկիր գալուց հետո կկալանավորվեն: Բայց ձերբակալում են միայն նրանց, ովքեր զենք են կրում, հավելել է Սիրիայի ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել