Panorama.am-ը գրում է.

Թուրքիան պլանավորում էր ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ՝ «ALTAY» կոդով՝ համաձայն գաղտնի փաստաթղթի, որ ներկայացնում էր դասակարգված փաստաթղթերից բացակայող էջերը, որոնք մանրամասն նկարագրում են գործողությունները: Այս մասին գրում է շվեդական Nordic Monitor կայքը։

Ներքին փաստաթուղթը, որը ներկայացվել է Գլխավոր շտաբին, և որի պատճենը ձեռք է բերվել «Nordic Monitor»-ի կողմից, նշում է, որ պլանը դեռ գործում է:

Նշվում է, որ 2016 թ.-ի մայիսի 23-ով թվագրված գրության համաձայն, որը ներկայացվել է Գլխավոր շտաբին,  որոշ էջեր, որ ներառում էին Հայաստանի նկատմամբ «OĞUZTÜRK Hava Harekât Planı» անունը ստացած ավիահարվածների գործողությունները  (OĞUZTÜRK օդային գործողությունների պլան), անհետացել էին: Այս բացահայտումը կատարվել է Անկարայի «Akıncı» ավիաբազայում գտնվող վերահսկիչ փաստաթղթերի բյուրոյում պլանների վերանայման ընթացքում: Դեպքի կապակցությամբ սկսվել է իրավական հետաքննություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել