Հայտնի իրադարձություններից հետո ինձ տարատեսակ չգաղտնազերծված տեղեկություններ են հասնում ու դրանցից մեկով ուզում եմ կիսվել: Ուրեմն, ըստ իմ ունեցած տեղեկությունների, մի պլանքաշ պաշտոնյա սեպտեմբեր ամսին (կոնկրետ օրը դեռ ճշտում եմ), իր գլխավորած պատվիրակության հետ գտնվելով մեկ այլ «պետության» տարածքում, իրեն դրսևորել է գյոռմամիշագույնս: Ըստ իմ աղբյուրի` պլանքաշ այդ պաշտոնյան ռեստորանի մենյուից այնպիսի ճաշացանկ է պատվիրել, որն անգամ օտարերկրյա հյուրերն այդ չճանաչված երկրի ռեստորանում չեն պատվիրել երբեք: Ասենք, օրինակ, պատվիրված ցանկի մեջ իր ուրույն տեղն է ունեցել երիցուկի մեղրը: Վերջում, ըստ իմ աղբյուրի, պլանքաշ այդ պաշտոնյան հաշիվն ուզելուց այնպիսի անակնկալի է եկել, որ ստիպված փորձել է խուսափել հաշիվը փակելուց, և քանի որ նա իր էությամբ շուստրի գեղցի է, զանգահարել է տվյալ երկրի իր պաշտոնակցին և բողոքել հաշվի չափազանց մեծ լինելուց: Հաշիվն, ըստ իմ աղբյուրի, կազմել է 1.5-2 միլիոն դրամ: Ըստ իմ աղբյուրի` պլանքաշ այդ պաշտոնյայի պաշտոնակիցը փորձել է ռեստորանից ճշտել այդքան մեծ հաշվի պատճառները, և նրան հայտնել են, որ իր հյուրերը գյոռմամիշավարի պատվիրել են ամենա-ամենա-ամենաթանկ ճաշացանկը: Մեր պաշտոնյան, իր պաշտոնակցից մերժում ստանալով, ստիպված է եղել պետական միջոցներով վճարել գերթանկարժեք ընթրիքի համար:

Հ.Գ. Սույն տեղեկատվությունը ճշտման փուլում է, և վերջնական ճշտելուց հետո անուններով կներկայացնեմ գրառման հերոսներին: Ճշտվում է նաև տվյալ պաշտոնյայի պլանքաշ լինելը, քանի որ վերջին օրերին բազմաթիվ մարդիկ են հայտնվել, ովքեր պնդում են, որ տվյալ անձի հետ «ուռել» են և անգամ նկարներ ունեն:

Հ.Գ.2. Գյոռմամիշ և մորթապաշտ պաշտոնյաների «որս»-ի սեզոնը հայտարարում եմ բացված ու խոստանում եմ, որ նրանք օր ու արև չեն տեսնելու ժողովրդին նենգաբար ստելու և գառան դիմակի տակ թաքնվելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել