«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՅԴ-ն օրակարգից չի հանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Պահանջը չի փոխվել, Երիտասարդական միությունը հայտարարությամբ է հանդես եկել, նստացույցը իրենց համար եղել է գործիք իրենց խնդիրը հանրային օրակարգ դարձնելու համար, իր նպատակին ծառայել է, հիմա իրենք գործողություններն այլ ծրագրով են շարունակելու»:

Իսկ թե այդ պահանջն ինչ արդյունք է տալու, դեռևս չի ուրվագծվում: Իշխանության ներսում այս հարցի առնչությամբ քար լռություն են պահպանում: Եթե նախասկզբում իշխող թիմում Հարությունյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ գոնե տեսակետ էին հայտնում, ապա այժմ ամեն ինչ թողել են ինքնահոսի:

Իսկ ԿԳՄՍ նախարարության առջև երկու շաբաթ նստացույց անող ՀՅԴ երիտասարդներին, նկատենք, չէր միացել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը. պատճառները դեռ պարզ չեն: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի` ՀՅԴ-ում որոշել են լուծարել ընդհանուր տեսակետներից շեղվող «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ըմբոստ վարչությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել