Դերասանուհի Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը՝ Վարդգես Մարկոսյանը, մեղադրվում է 40 կիլոգրամ կոկաինի տեղափոխման մեջ:

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհի Գայանե Ասլամազյանն անդրադարձել է ամուսնալուծության մասին լուրերին։ Նա նշել է, որ իր ամուսինը գտնվում է կալանավայրում մոտավորապես երկու շաբաթ, սակայն պատճառներից չի խոսել:

Ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածած հաղորդագրության՝ այս տարվա սեպտեմբերի 13-ին Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ ապօրինի կերպով կոկաին է տեղափոխել  Ավստրալիա՝ թաքցնելով կենցաղային իրերի մեջ:

47-ամյա Մարկոսյանը խոստովանել է նաև, որ նա և իր քույրը զբաղվել են փողերի լվացմամբ: Մասնավորապես, խոսքը 3.5 միլիոն դոլարի մասին է:

Միայն թմրամիջոց տեղափոխլու մեղադրանքով Մարկոսյանին սպասվում է 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում, նրա քրոջը՝ Իռենին՝ որպես հանցակցի, մինչեւ 20 տարվա ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել