«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու առաջարկի վերաբերյալ նախագիծը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի դեկտեմբերի 3-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում։ Սակայն իշխանական շրջանակներից ստացված տեղեկության համաձայն՝ «գործուն քայլեր» հնարավոր է չձեռնարկեն դատավորներին թոշակի դիմումներ պարտադրելու ուղղությամբ։

Չնայած, եթե անգամ 2 անդամ դիմում գրի, ՍԴ-ում ցանկալի համամասնություն կձեւավորվի ընդդեմ Հրայր Թովմասյանի, եւ իշխանության գործը կհեշտանա։

Նկատենք, որ դեռեւս անցած տարվանից իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մտածում է սահմանադրական փոփոխությունների մասին, մասնավորապես՝ նախագահական կառավարման անցնելու ուղղությամբ, իսկ օրենքի «չաշխատող» նախագիծը կարող է որպես մեկ «արգումենտ» եւս ծառայել միջազգային կառույցներին՝ ցույց տալու, որ ՍԴ-ի թնջուկը լուծելու միակ եւ վերջին հույսը սահմանադրական փոփոխություններն են, որոնց արդյունքում ՍԴ-ն եւ վճռաբեկը միավորելու եւ գերագույն դատարան դարձնելու ծրագիր է կազմվում։

Փետրվարին արդարադատության նախարարության կողմից ձեւավորվելու է աշխատանքային խումբ, որը քննարկելու է նաեւ սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել