Tert.am-ը գրում է.

Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակներում Սենատի նախագահ Էլիզաբետ Կազելատի հետ հանդիպմանը։ Հեղինակը նշում է, որ Հայաստանի վարչապետը վիրավորում է իրենց:

Պարբերականը նշում է, որ այն պահից, երբ կարմիրներն ու դեղիններն են կառավարությունում, Իտալիայի հետ արտերկրում այլևս հաշվի չեն նստում։

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է 2018 թվականից, երբ Հայաստանում հաղթեց գրիլլոյականների նման մի շարժում (ընդդեմ կոռուպցիայի և եվրոպամետ շարժում): Բայց երևում է, որ քաղաքավարության կանոնները դեռ չեն յուրացրել: Գոնե դատելով Սենատում տեղի ունեցածից: Սենատի նախագահ Էլիզաբետ Կազելատին, իրոք, ընդունել էր բարձրաստիճան հյուրին: Բայց վերջինս հինգ րոպե ուշացել էր: Աներևակայելի հայը, ցուցադրաբար, մոտեցել էր սպասասրահի հայելուն և նրա առջև մազերն էր ուղղում: Շարունակելով դա անել նույնիսկ այն բանից հետո, երբ նրան նախազգուշացնում են, որ նախագահը ժամանել է: Բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում: ՀՀ վարչապետը Կազելատիի ձեռքը չսեղմելով նրանից առաջ է ընկնում՝ թողնելով նրան ապշահար վիճակում»,– գրում է պարբերականը։

Իտալական պարբերականը նշում է, որ ողջ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նյարդայնորեն հետևում էր ժամացույցին: Ապա, պարբերականը նշում է, որ Փաշինյանի պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հոդված է գրել այս դեպքի վերաբերյալ, որը ստորագրվել է կեղծանունով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել