Ալիևը լավ է հասկանում խորհրդանիշների նշանակությունը։ Նժդեհը Սյունիքի խորհրդանիշն է, ու Արցախի կոնֆլիկտի հանգուցալուծումը կապ չունի նրա հետ։ Բայց բուն խնդիրը Արցախը չէ, այլ Սյունիքն է, ինչի մասին նա բաց ասում է։ Թյուրքական աշխարհի ստեղծումն է նպատակը, ինչին հենց Սյունիքն է խանգարում, իսկ Սյունիքի բանալին Արցախում է։

Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջն իրականում Սյունիքի պահանջ է՝ խորհրդանշական կերպով։

Անկեղծության պահը սկսվել է։

Ժողովուրդների բարեկամությունը լավ բան է, լրագրողների փոխանակումն էլ երկխոսության սկիզբը կարող է լինել, մնում է հասկանալ, թե այդ երկխոսությունն ինչի շուրջ է։

Կներեք քաղաքականապես ոչ կոռեկտ, հետամնաց գրառման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել