Չինաստանն առաջին անգամ ԱՄՆ-ից առաջ է անցել արտասահմանում դիվանագիտական առաքելությունների թվաքանակով: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել է AFP-ն:

«Ներկայում Չինաստանը 276 դիվանագիտական ներկայացուցչություն ունի ամբողջ աշխարհում, ինչը երեքով ավելի է, քան Միացյալ Նահանգներինը»,-գործակալությունը մեջբերում է ամենամյա «Գլոբալ դիվանագիտական ինդեքսի» (Global Diplomacy Index) տվյալները:

Այդ արդյունքը կարելի է համարել «աշխարհաքաղաքական փոփոխությունների» վկայություն, որոնք պայմանավորված են նախագահ Թրամփի վարչակազմի օրոք բյուջեի կրճատումների եւ դիվանագետների կարիերային անհաջողությունների պատճառով ամերիկյան դիվանագիտության համար «անորոշության ժամանակաշրջանի» գալով, նշում է AFP-ն:

«Գլոբալ դիվանագիտական ինդեքսի» վերջին տվյալների համաձայն, աշխարհում դիվանագիտական առաքելությունների թվով երրորդ տեղում Ֆրանսիան է (161 դեսպանություն եւ 89 գլխավոր հյուպատոսություն): Ռուսաստանը հինգերորդ հորիզոնականում է (144 դեսպանություն եւ 85 գլխավոր հյուպատոսություն):

«Գլոբալ դիվանագիտական ինդեքսը» ազդեցության ցուցիչն է համարվում աշխարհում, սակայն այն չի վկայում արտասահմանում դեսպանությունների աշխատանքի արդյունավետության մասին, ճշտում է AFP-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել