ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել Է, որ ինքը կլինի միակ մարմինը, որը կտա Boeing 737 MAX հանրանավերի թռիչքային պիտանիության հավաստագրեր, որոնց շահագործումը դադարեցվել Է երկու ավիաաղետից հետո: Նոյեմբերի 26-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նամակը, որը կարգավորիչն ուղարկել Է ավիաշինական կորպորացիա։

«Հասարակական շահերը եւ առեւտրային ավիացիոն գործունեության անվտանգության շահերը պահանջում են, որ Դաշնային ավիացիոն վարչությունը պահպանի 737 MAX շարքի բոլոր ինքնաթիռների թռիչքային պիտանիության հավաստագրեր տալու լիազորությունները»,- նամակից հատված Է մեջբերում գործակալությունը: Պարզաբանվում Է, որ ավելի վաղ հավաստագրեր տալու որոշումը համատեղ ընդունվում Էր վարչության եւ Boeing ընկերության կողմից: Կարգավորիչը նաեւ նշել Է, որ դեռ չի ավարտել այդ տիպի հանրանավերի կառուցվածքում փոփոխությունների, ինչպես նաեւ օդաչուների ուսուցման ծրագրում նորամուծությունների ստուգումը:

Նոյեմբերի 11-ին Boeing-ը հայտարարել Էր, որ Boeing 737 MAX ավիահանրանավերի առեւտրային թռիչքների վերսկսումն ակնկալում Է 2020 թվականի հունվարին, դրանց մատակարարումներն ավիաընկերություններին կարող են սկսվել արդեն այս տարվա դեկտեմբերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել