Aysor.am-ը գրում է.

ԵՊՀ գիտխորհրդում Հայոց լեզվի և Հայոց պատմության հարցը չի քննարկվել. դա եղել է գիտխորհրդի որոշումը, դասադուլ անող ուսանողների և լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը։

«Միաժամանակ, բոլորը՝ այդ թվում՝ ուսանողները և դասախոսները, ազատ են՝ իրենց կարծիքն արտահայտելու։ Խնդրել եմ, որ դասախոսները չասեն՝ «Միանում ենք ուսանողների առաջարկներին»։ Գիտակից, վաստակ ունեցող մարդիկ են. արժե, որ իրենց կարծիքն անվանական գրեն։ Չի բացառվում, որ դասախոսներից մեկի փաստարկն այնքան ուժեղ լինի, որ ձեր ուզածն անցնի, բայց կոլեկտիվ բողոքի ձևերը...», -  ասաց ռեկտորի պաշտոնակատարը։

Գեղամ Գևորգյանը շեշտեց՝ ԵՊՀ ուսանողների դասադուլը պետք է ուղղված լիներ ուսման պայմանների բարելավմանը, մինչդեռ նրանց պահանջը քաղաքական է՝ ուղղված Ազգային ժողովին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել