Ու առողջության պարտադիր ապահովագրության մասին։

Նախարար Արսեն Թորոսյանը ժամանակին դեմ էր պարտադիր կուտակայինին։ Իսկ հիմա ինքն առաջարկում է՝ մարդ ա մի 6% քցվենք առողջության ապահովագրման համար։ Ու, ի տարբերություն կուտակայինի, էդ 6%-ը ինձնից իմ համար չի գանձվում, այլ ուրիշների։

Փաստացի, մարդն առաջարկում ա, որ բարձր աշխատավարձ ստացողներն իրենց հաշվին բուժեն ցածր աշխատավարձ ստացողներին կամ ընդհանրապես որպես աշխատող չգրանցվածներին։ Ընդ որում, ասենք, կապ չունի, որ եթե մենք նայենք ոչ թե անհատի եկամուտները, այլ ընտանեկան եկամուտները, պատկերը կարա լրիվ այլ լինի։

Բայց սա դեռ ամբողջը չէ։ Պատկերը ավելի հիասքանչ է դառնում այն բանից հետո, երբ հիշում ենք, որ Հայաստանում մի շարք ոլորտներում արդեն իսկ բնականորեն ձևավորվել է առողջության կորպորատիվ ապահովագրման տրադիցիա (ընդ որում՝ այդ կորպորատիվ ապահովագորւմը կանխավ շատ ավելի ճկուն է, քան այն, ինչ կարող է պարտադրվել օրենքով)։ Դա IT ոլորտն է, բանկային համակարգը, կարծես թե նաև հանքարդյունաբերությունը (համենայն դեպս, մի քանի ընկերություններ անում են)։ Այսինքն՝ էս համակարգով ծրագրավորողին ասում են․ «Եղբայր, ճիշտ ա, դու, մեկ ա, ունես ապահովագրություն, բայց արի մի 6% էլ ուրիշների համար գրեֆ արա»։ Ու ասենք, էդ 6%-ն ամսական մի քանի տասնյակ հազար դրամ ա էլի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել