Tert.am-ը գրում է.

Ուզում ենք հասկանալ՝ ինչու չի անցկացվում Գիտական խորհրդի արտահերթ նիստը:  Այս մասին ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դիմաց նստացույց անող ԵՊՀ ուսանողներից մեկը:

Նա նշեց, որ ռեկտորի ԺՊ-ի սենյակի առաջ են ակցիա անում, որ կարողանան նրա հետ հանդիպել և հարցեր ուղղել: «Նախապես ասեմ, որ ակցիան լուռ ակցիա է, որ դասապրոցեսն ու աշխատանքային պրոցեսը չխանգարվեն: Մենք քաջ գիտակցում ենք համալսարանում ակադեմիական միջավայրի պահպանման կարևորությունը, այդ պատճառով որևէ գործողություն չի լինելու, որը կխանգարի բնականոն գործունեությանը»,- ասաց ուսանողներից մեկը:

Նա նշեց, որ ռեկտորից հանդիպում և պարզաբանում են ակնկալում, թե ինչու «Հայոց լեզվի», «Հայ գրականության», «Հայոց պատմությանը» վերաբերվող հարցերը չեն քննարկվում գիտական խորհրդում: Նա նաև հիշեցրեց, որ իրենց նամակի պատասխանը ստացել են, որում նշված կետերը, ըստ նրա, խիստ դեկլարատիվ էին, շատ ասելիք չունեցող:

«Եթե չընդունի, չլսի, շարունակելու ենք մեր ակցիան այստեղ, հետագա գործողությունների մասին արդեն ընթացիկ կասենք»,- ամփոփեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել