Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից` բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի:

Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը` 74, Թուրքիան` 91, Ադրբեջանը` 92, Իրանը` 119։

Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով՝ տնտեսական զարգացման մակարդակը, բիզնես միջավայրը, պետական կառավարման արդյունավետությունը, կրթության մակարդակը, առողջապահությունը, անվտանգությունը և անձնական ազատությունը, ինչպես նաև սոցիալական կապիտալի և շրջակա միջավայրի զարգացման չափանիշները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել