«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանը, պարզվում է, մասնակի ամնեզիա ունի՝ հիշողության կորուստ, մասամբ էլ՝ չի հետեւում երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Երեկ նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի հիշում, թե ովքեր են աղբահանության հիմնարկին 20 «Կամազ» նվիրողները։

Հետո ասել է, որ չի նայել «Հուզանք ու զանգ» ներկայացումը՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ՝ քաղաքում չի եղել եւ կարծիք հայտնել չի կարող։ Լավ է, որ մեր իշխանավորները հմտացել են խոսելու եւ ոչինչ չասելու ժանրում, բայց դա կարող է ոմանց մոտ նաեւ տպավորություն ստեղծել, թե նրանք անտեղյակ են, անտարբեր եւ սուտասան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել