Հայտարարություն.
Սիրելի հայրենակիցներ, դիակիզարանների մասին արհեստական օրակարգը ամբողջությամբ Սորոսի գրասենյակի կողմից ուղղորդվող գործընթաց է, որը սկսվել է տարիներ առաջ: Դեռևս 2013 թվականին սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը Սորոսի գրասենյակի պատվերով և ֆինանսավորմամբ հրապարակել է «Գերեզմանոցներ, դիակիզարաններ թե այլ լուծումներ» աշխատությունը, օրակարգ բերելով ՀՀ-ում թաղման ծեսերի փոփոխության հարցը: Սորոսի գրասենյակի նպատակը ամբողջ աշխարհում և մասնավորապես մեր երկրում` պայքարն է ավանդույթի դեմ:
Սույն փաստով ես տեղեկացնում եմ, որ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող նմանօրինակ արշավներով կատաղի պայքար է տարվում ազգային ավանդությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:
Սիրելիներս, իմ ռեսուրսներն անսպառ չեն և ես ստիպված եմ այս թեմայի շուրջ այս պահին բավարարվել այս իրազեկումով: Եթե ՀՀ քաղաքացիների համար ընդունելի է ավանդական գերեզմաններից հրաժարվելու գաղափարը ես չեմ պատրաստվում այս հարցում որևէ կերպ իմ կարծիքը պարտադրել չափահաս մարդկանց: Ինձ կմնա արձանագրել, որ Սորոսի վարձկանների ձեռքերը հասան նաև գերեզմաններին:
Եթե այս հարցով լինեն բողոքի ցույցեր սիրով կմիանամ և կմասնակցեմ, սակայն այս հարցով իմ կողմից որևէ նախաձեռնության չի լինի: Այս հարցում թողնում եմ ձեզ մեն մենակ Սորոսի վաստակների դիմաց: Այն նույն վաստակների ում հանրային կերպով ջարդուփշուր եմ արել վերջին ամիսներին:
Շնորհակալություն, միշտ ձեր Մալյան:

Հ.Գ. Ինձ վրա խուլիգանական հարձակում գործած և առևանգման կազմակերպված փորձ իրականացրած «Ռեստարտ» խուլիգանախումբը իր անպատիժ գործունեությունն է ծավալում այս նույն սորոսական պատգամավորի բարձր հովանու ներքո:

Image may contain: textImage may contain: 1 person, glasses and close-upImage may contain: textImage may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել