Aysor.am-ը գրում է.

ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրման երկրորդ տարին լրանալու շուրջ Aysor.am-ը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:

«Իշխանությունների մոտ, կարծես, թե բարդույթ կա նախկինում ձեռքբերված ծրագրերի, համագործակցության տարբեր ձևաչափերի  մասին դրական արտահայտվելու հետ կապված: Դրա  մասին են վկայում մի քանի դեպքեր,  երբ այդ ծրագրերի իրականացման շատ խոստումնալից արդյունքները ներկայացվում են՝ որպես սեփական ձեռքբերում, առանց որևէ հղման նախկինում արված հսկայածավալ աշխատանքների վրա»:

Փորձագետն այդպիսի ծրագրերի շարքում թվում է ինչպես ՀՀ-ԵՄ համաձայնագիրն, այնպես էլ WCIT 2019 համաժողովը, Մեղրիի անցակետի արդիականացման հետ կապված ծրագիրը, որը մտել է իրականացման փուլ, ՀՀ-ի՝ տարածաշրջանում մաքսային ստանդարտացման առաջատարը ճանաչվելու փաստը, որը կրկին նախկին իշխանությունների օրոք կայացած ծրագրի արդյունք է.

«Խնդիրն իրականում այնքան դերակատարներին նշելու մեջ չէ, որքան, երբեմն շատ կարևոր իրադարձությունների՝ մասամբ նաև այդ բարդույթի արդյունքում, առաջնային օրակարգից դուրս մղվելու: ՀՀ-ԵՄ համագործակցության հիանալի համաձայնագրի վավերացումը, չնայած ուրախալի վերջին լուրին, առ այն, որ Սլովենիայի կողմից համաձայնագիրը վավերացվեց, այնուամենայնիվ գտնվում է պասիվ փուլում:  Այս պարագայում, եվրոպական հարթակները տրամաբանորեն պետք է լավ առիթ հանդիսանան այդ մասին հիշեցնելու համաձայնագիրը դեռևս չվավերացրած մեր եվրոպացի գործընկերներին: Մինչդեռ, առայժմ մենք դրա ականատեսը չենք լինում: Արդյունքում մեծ հնարավորություններ ենք հետաձգում, ինչը հավասարազոր է կորցնելուն: »,- մասնավորեցրեց Լ. Ամիրխանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել