Անցած շաբաթ ամերիկյան Լոս Անջելեսում կայացել է Tesla-ի նորույթի շնորհանդեսը: Ընկերության ղեկավար Իլոն Մասկը ներկայացրել է Cybertruck էլեկտրական պիկապը:

Ֆուտուրիստական պողպատե էլեկտրական պիկապն իր ուրույն արտաքինի շնորհիվ դարձել է համացանցի աստղ:

Նաև օգտատերերը քննարկել են նորույթի տեխնիկական բնութագրերը: Ինչպես նշել է Մասկը, Cybertruck-ի ցուցանիշները գերազանցում են ներքին այրման ավանդական շարժիչով պիկապների ցուցանիշներին:

Իլոն Մասկը Cybertruck-ը համեմատել է ԱՄՆ-ում ամենատարածված պիկապներից մեկի՝ Ford F-150-ի հետ: Նա երկու մեքենաներն էլ հանել է ռինգ և ստիպել է մրցել «պարան ձգելու» մեջ:

Մասկը Twitter-ում կիսվել է տեսանյութով, որտեղ Cybertruck-ը մրցում է Ford F-150-ի հետ: Կադրերում երևում են, որ էլեկտրական պիկապը վստահորեն հաղթում է:

Տեսանյութն ավելի քան 8.3 միլիոն դիտում է հավաքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել