Ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ առաջարկում եմ ՀՖՖ նախագահ ընտրել վարչապետ Փաշինյանին: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին ստանձնեց Շախմատի ֆեդերացիայի նախագահությունն ու ֆենոմենալ արդյունքներ գրանցեց՝ հայկական շախմատի փառքը բարձրացնելով համաշխարհային մակարդակի:

Ժամանակն է, որ ժողովրդի վարչապետը չխուսափի պատասխանատվությունից և ստանձնի ամենաժողովրդական սպորտաձևի՝ ֆուտբոլի ղեկավարումը՝ ապացուցելով, որ իր ձեռքից նույնպես ինչ-որ բան գալիս է, գոնե մի տեղ կարող է հաջողություն գրանցել, գոնե մի ոլորտում ունակ է արդյունքներ գրանցելու: Ժողովուրդը լավ ֆուտբոլ է ցանկանում, և քանի որ մեր ժամանակների «կինոյի տղեն», մեր ժամանակների «ալֆան և օմեգան», մեր ժամանակներում իրեն Քրիստոսի հետ համեմատող միակ փրկիչը ժողովրդի վարչապետն է, ապա հենց նա էլ պարտավոր է լավ ֆուտբոլ ապահովել՝ ստանձնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել