Tert.am Life-ը գրում է.

Հումորիստ Վաչե Թովմասյանը շուտով հանդես է գալու իր համար նոր՝ «սթենդ ափ» ձևաչափով։ Դերասանի խոսքով՝  նման ցանկություն վաղուց է ունեցել, սակայն միայն վերջերս է որոշել իրագործել այն: Tert.am Life-ի հետ զրույցում Վաչեն պատմեց նախագծի առաջին մանրամասները։

«Ժամանակի սղության պատճառով չէի կարողանում կենտրոնանալ «սթենդ ափ»-ի վրա, անընդհատ զբաղվածություն ունեի հեռուստատեսային տարբեր նախագծերում։  Տարիներ շարունակ եղել են մտքեր, որոնք առանձնացրել եմ։ Այս ընթացքում հավաքված մտքերով ամիսներ շարունակ աշխատում եմ սցենարի վրա։ «Սթենդ ափ»-ը հիմնված կլինի անկեղծ պատմությունների վրա: Կատմեմ դեպքեր, որոնք անձամբ իմ կամ ընկերներիս հետ են պատահել»,- ասաց Վաչեն։

Նա նշեց, որ պահելու է «սթենդ ափ»-ի դասական  ձևաչափը. «Հաճախ ասում են «սթենդ ափ», բայց ներկայացում է լինում՝ շոուի էլեմենտներով, երաժշտական համարներով։ Այն, ինչ ես եմ ներկայացնելու, չի լինելու առանձին համարներով, լինելու է ընկերներիս ինչ-որ բան պատմելու ձևաչափ։ 16+, թե՞ 18+, դեռ չեմ որոշել, բայց առնվազն 16+ է լինելու, որպեսզի ազատ շփվելու հնարավորություն ունենանք։  Սցենարը բավականին հետաքրքիր է, ինչը շատ կարևոր է, որովհետև  նյութի մի հատված կարող է այնքան էլ ծիծաղելի չլինել, սակայն ինֆորմացիոն առումով հետաքրքիր ու ասելիքով լինի։ Չեմ ուզում փակագծերը բացել, բայց ընկերներիս էլ են ներգրավված լինելու, այդ թվում՝ Ռաֆայել Երանոսյանը»։

Դերասանի խոսքով՝ վերջին անգամ ակումբային ելույթով բեմում եղել է «Վիտամին» ակումբի շրջանակում։ Տարիների դադարը պատճառ է դարձել, որպեսզի «սթենդ ափ»-ից առաջ փորձի հաղթահարել հուզմունքն ու անհանգստությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել