Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Առաջիկայում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի ընտրություն է լինելու: Որպես ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության առաջամարտիկ՝ մի հապաղեք, Ձեր թեկնածությունն առաջադրեք և դարձեք ՀՖՖ նախագահ: Չե՞ք հասկանում սպորտից, ոչինչ: Ողբերգական ոչինչ չկա, Ձեր բերած սպորտի նախարարն էլ ոչինչ չի հասկանում սպորտից: Կարձու՞մ եք Ձեր բերած ժողովրդի վարչապետն է ինչ-որ բան հասկանում ղեկավարելուց, իհարկե ոչ: Բայց չէ որ հենց նա է երկրի ղեկավարը: Այնպես որ՝ դուխով կեպկան դրեք գլխներիդ ու դուխով դարձեք ՀՖՖ նախագահ: Դուխով պարոն Թանկյան, դուխով: Ճիշտ այնպես, ինչպես դուխով ապականեցիք երկիրն ու դուխով վերադարձաք Կալիֆորնիա՝ Ձեր առօրյա կյանքին: Ի դեպ, ֆուտբոլի ֆեդերացիան պետք է որ ծառայողական բնակարաններ ունենա: Եթե չունի, հոգ չէ, ձեռք կբերեն հատուկ Ձեր համար: Հետևաբար կկատարեք ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել