Aysor.am-ը գրում է.

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, արդարացրեց 2008 թ. մարտի 1-ի իրադարաձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանին:

«Մուշեղ Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով  առաջադրված մեղադրանքներում արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը նույն հոդվածներով նախատեսված արարքների կատարման մեջ մեղսագրված արարքներում հանցակազմի բացակայության հիմքով», - խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հայտարարեց Մ. Մակյանը։

Սաղաթելյանը, հիշեցնենք, մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով, ենթարկվել էր տուգանքի և 5 տարի ժամկետով ազատազրկման։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել