Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական ավելի քան վեց բաժակ սուրճ խմելը կարող է օրգանիզմի համար վնասակար լինել: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակված են The American Journal of Clinical Nutrition ամսագրում, հաղորդում է Focus Online պորտալը:

Պարզելու համար, թե ինչպես է սուրճն ազդում առողջության վրա, գիտնականները հետազոտել են 37-73 տարեկան 350 հազար մարդու և եկել են այն եզրահանգման, որ օրական վեց և ավելի բաժակ սուրճ խմելը մինչև 22 %-ով մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը, մարդը դառնում է նյարդային, աճում է ճնշումը սրտի վրա և մեծացնում է ինսուլտի կամ սրտի կաթվածի վտանգը: Միևնույն ժամանակ, սուրճի չափավոր օգտագործումը դրականորեն է ազդում օրգանիզմի վրա:

http://chasikov.net.ru/_ph/11/649180521.jpg

Ավելի վաղ գերմանացի սրտաբան Հերիբերթ Բրյուքը հայտարարել էր, որ պարբերաբար օգտագործման դեպքում սուրճը վտանգ չի ներկայացնում սրտի համար և չի բարձրացնում ճնշումը: Բացի այդ, կոֆեինը կարող է նվազեցնել քաղցկեղի, թուլամտության և շաքարախտի զարգացման վտանգը, նշել է փորձագետը: Նա հավելել է, որ օրական կարելի է չորս բաժակ սուրճ խմել: Բրյուքը նաև հերքել է կարմիր գինու օգտակարության առասպելը: Նրա խոսքերով՝ օրգանիզմում նույնիսկ ալկոհոլի փոքր քանակությունը կարող է առիթմիա առաջացնել:

https://img5.goodfon.ru/wallpaper/nbig/6/d6/devushka-kofe-chashka-beautiful-smiling-girl-holding-coffee.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել