Hraparak.am-ը գրում է.

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի խափանման միջոց կալանքը մեկ ամսով երկարաձգվեց։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Վահե Եփրիկյանը՝ նշելով, որ դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը։

Նշենք, որ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել Մութաֆյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխել այլընտրանքային խափանման միջոց գրավով։

Նշենք, որ այս գործի շրջանակում կալանավորված է նաեւ Սարգիս Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում ձերբակալված Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել