Հռոմի Ֆրանցիսկոս պապը հիշեցրել Է ատոմային Էներգիայի օգտագործման վտանգի մասին եւ հորդորել Է պատասխանատու որոշումներ կայացնել Էներգետիկայի բնագավառում հանուն ապագա սերունդների: Նոյեմբերի 25-ին այդ մասին Ճապոնիայի մայրաքաղաքում քահանայապետը հայտարարել Է 2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից տուժածների հետ հանդիպման ընթացքում, որոնք հանգեցրեցին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարին։

«Ցանկանում եմ հիշել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աղետը եւ դրա հետեւանքները: Բացի գիտական եւ բժշկական խնդիրների լուծման անհրաժեշտությունից, պետք Է աշխատել նաեւ հասարակության վերականգնման համար: Այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել այդ համայնքները, եւ մարդիկ նոր եւ անվտանգ կյանքի հնարավորություն չեն ստացել, այդ արտակարգ պատահարը չի կարելի համարել սպառված: Ուստի դա լուրջ խորհրդածում Է պահանջում ատոմային Էներգիայի օգտագործման շուրջ, ինչպես ավելի վաղ մատնանշել են իմ եղբայրները՝ ճապոնացի եպիսկոպոսները, որոնք դիմել են ատոմային կայանները փակելու պահանջով»,- ասել Է Ֆրանցիսկոսը:

Նա նաեւ ընդգծել Է, որ անհրաժեշտ Է համարձակ եւ կարեւոր որոշումներ ընդունել Էներգիայի այլընտրական աղբյուրների օգտագործման եւ ապագա Էներգաապահովման վերաբերյալ: «Մենք իրավունք չունենք ընդունելու որոշումներ՝ ելնելով եսամոլությունից, քանի որ պատասխանատվություն ենք կրում ապագա սերունդների համար»,- ընդգծել Է Հռոմի պապը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել