Panorama.am-ը գրում է.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Շենգավիթ նստավայրում նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի  բավարարեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբոր որդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքy երկարաձգելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։ Կ. Խաչատրյանը եղել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետը։

Լրագրողների հետ ճապեզրույցում Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ իրենց համար սպասելի էր դատարանի որոշումը։

«Գաղտնիք չէ, թե  ինչ ճշնում կա այս գործի նկատմամբ, և մեծ համարձակություն է պետք այսօրվա դատական իշխանության համար այս գործով արդար որոշում կայացնելու համար»,-ասաց նա։
Մակինյանի խոսքով, ամբողջությամբ չեզոքացված են ներկայացված այն ռիսկերը, ըստ որոնց Կարեն Խաչատրյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել քննությանը կամ կարող է թաքնվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել