Armenpress.am-ը գրում է.

ԵՄ-ի խորհուրդը նոյեմբերի 25-ին Եվրամիության բյուջեի նախագիծը հաստատել Է 168,7 մլրդ եվրո ծախսերի ծավալով, ինչը 1,5 տոկոսով ավելի Է 2019 թվականի բյուջեից: Այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի՝ երկուշաբթի օրը տարածված հայտարարության մեջ: 2020 թվականին բյուջեի եկամուտները պետք Է կազմեն 153,6 մլրդ եվրո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խորհուրդը հաստատեց ԵՄ-ի 2020 թվականի բյուջեի վերաբերյալ Եվրախորհրդարանի հետ համաձայնությունը: Եթե Եվրախորհրդարանը նոյեմբերի 27-ին հաստատի այդ որոշումը, ապա 2020 թվականի բյուջեն վերջնականապես կընդունվի: ԵՄ-ի 2020 թվականի բյուջեն շարունակելու Է պաշտպանել տնտեսական աճը, եվրոպական տնտեսության մրցունակությունը եւ ԵՄ-ի այլ գերակայություններ, ներառյալ անվտանգության հարցերը եւ միգրացիայի կառավարումը: Բյուջետային ծախսերի 21 տոկոսը կուղղորդվի կլիմայի փոփոխման դեմ պայքարի միջոցառումներին մի քանի ուղղություններով, ներառյալ ներդրումները նոր տեխնոլոգիաների մշակման ու ներդրման գործում, տրանսպորտային եւ Էներգետիկական ենթակառուցվածքի զարգացումը, եւ արտաքին քաղաքական նախաձեռնություններին»,-ասված Է փաստաթղթում:
Նոյեմբերի 20-ին բյուջեի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը, ներկայացնելով 2020 թվականի բյուջեի նախագիծը, հայտնել Է, մասնավորապես, որ ԵՄ-ն մտադիր Է հրաժարվել ածխի կամ գազի բնագավառում Էլեկտրականության արտադրության Էներգետիկական նախագծերի ֆինանսավորումից: Այսուհետեւ, նրա խոսքով, Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորման կարող են հավակնել միայն վերականգնվող Էներգետիկայի բնագավառի նախագծերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել