Բրյուսելում հազարավոր մարդկանց մասնակցությամբ ցույցեր են տեղի ունեցել՝ կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա նախօրեին, որը նշվում է նոյեմբերի 25-ին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Ըստ ոստիկանության տվյալների՝ ցույցին մասնակցել է մոտ տաս հազար մարդ:

Երթը կազմակերպել էր Mirabal քաղաքացիական հարթակը, որը համախմբել է շուրջ հարյուր հասարակական կազմակերպություն:

Ցույցի մասնակիցները պահանջել են, որ երկրում կոնկրետ կիրառում գտնի Ստամբուլյան կոնվենցիան:

Բելգիան փաստաթուղթը վավերացրել է 2016 թ.-ին, սակայն հասարակական կազմակերպությունները կարծում են, որ երկրում դրա ազդեցությունն աննշան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել