Մի քանի տարի առաջ ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Մայքլ Բենեթը գտավ իր սիրուն: Ձյունաճերմակ մոդել Քեյթը ամուսնացավ աֆրոամերիկացի մարզիկի հետ և որոշ ժամանակ անց նրան դուստր պարգևեց, որը հայտնի դարձավ իր արտասովոր արտաքինի շնորհիվ:

Աղջիկը ժառանգել է միայն ամենալավն իր ծնողներից. Խորաթափանց աչքեր, հաստ շուրթեր, բաց մազեր և մաշկի կաթնաշոկոլադային գույն:

Նրա մայրը որոշել է, որ դստեր գեղեցկության մասին պետք է ողջ աշխարհն իմանա և սկսել է երեխայի լուսանկարները հրապարակել համացանցում: Մի որոշ ժամանակ անց աղջիկն արդեն 140 հազար բաժանորդ և երկրպագու ուներ:

Հիմա աղջկան պայմանագրեր են առաջարկում բացառապես բոլոր նորաձության գործակալություններն ու գովազդային ընկերությունները: Նա մանկական հագուստ է գովազդում և բավական գումար է աշխատում: Նրա մայրն ասում է, որ իր 4-ամյա դուստրն ավելի շատ է վաստակում, քան ինքն ու ամուսինը միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել