Panorama.am-ը գրում է.

Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի կանանց հարցերով խորհուրդ, որը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Խորհրդի կազմում ներառված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և այլ պաշտոնյաներ: Այսօր լրագրողները հետաքրքրվեցին նախարար Բաթոյանից, թե ինչո՞ւ է կանանց խորհրդի ղեկավարումը տրամադրվել տղամարդու՝ Տիգրան Ավինյանին, և ոչ թե կնոջ:

«Մենք կին վարչապետ կամ փոխվարչապետ դեռևս չունենք, իսկ այդ խորհուրդը միշտ ղեկավարել է վարչապետը կամ փոխվարչապետը»,- ասաց Զ. Բաթոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել