Aysor.am-ը գրում է.

Միացյալ նահանգներ այցի նպատակը ոչ միայն ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում գործընկերների հետ հանդիպումն էր, այլ հենց նրանց հետ ուղիղ կապ հաստատելը, քանի որ սա հայ-ամերիկյան բարեկամական խմբի առաջին այցն էր Միացյալ Նահանգներ, ԱՄՆ կատարած այցն ամփոփելիս ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Հանդիպումների ձևաչափը եղել է ոչ միայն կոնգրեսականների ֆորմատով, այլև ներառել է առանձին փորձագետների հետ հանդիպում։ Հիմնական շեշտադրումը, որ արել է հայ-ամերիկյան բարեկամական խումբը, այն էր, թե ինչպես ենք պատրաստվում ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնել մեր հարաբերությունները և համագործակցությունը։ Առաջարկել ենք հայկական հանձնախմբի և մյուս կառույցների հետ ունենալ որոշակի համագործակցություն՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառույցների ամրապնդման, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղություններով։ Սենատի և Ներկայացուցիչների պալատի մեր գործընկերներին նաև առաջարկել ենք Հայաստանին աջակցող ակտի ընդունում», - մանրամասնեց Լիլիթ Մակունցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել