168.am-ը գրում է.

Փրկարարների ջոկատը նոյեմբերի 24-ին Տաներոն քաղաքի շրջանում (Վարի դեպարտամենտ) հայտնաբերել է մի ավտոմեքենա, որում գտել են տղամարդու եւ կնոջ մարմիններ: Այդպիսով, ինչպես նշել է այդ մասին հաղորդած BFM հեռուստաալիքը, Ֆրանսիայի հարավ – արեւելքում հեղեղումից զոհվածների թիվը հասել է չորսի: Տվյալները հեռուստաալիքն ստացել է Վարի դեպարտամենտի պրեֆեկտուրայից։

Անցած երկու օրը Վարի եւ Ծովամերձ Ալպերի դեպարտամենտների մի շարք շրջաններում տեղացել է անձրեւների երկամսյա, եւ նույնիսկ եռամսյա նորման: Դա հանգեցրել է գետերի, այդ թվում՝ Կաննի եւ Նիսի ափերից դուրս գալուն, սողանքների, փողոցների ջրածածկման: Վարի դեպարտամենտում ուղղաթիռով ջրից հանվել է 230 մարդ:

Ներկայում գետերում ջրի մակարդակն սկսում է իջնել: Սակայն Վարի դեպարտամենտում տակավին ջրով են լցված տասնյակ հազարավոր տներ եւ լքյալ ավտոմեքենաներ, 2,4 հազար տների բնակիչներ մնում են առանց էլեկտրականության, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել