Արդեն հարազատ դարձած սիրելի իրավապահներ,

Երևի գիտեք՝ գործեր կարելու մասին ձեզ հրահանգողը հոգեկան հավասարակշռության խնդիրներ ունի: Դուք պետք է հասկանաք՝ նրա խելքին ընկնելու դեպքում պատասխանատվությունից ոչ մեկդ չեք խուսափելու: Անցնենք հարցի բուն էությանը. որ եկող շաբաթվա ընթացքում ՍԴ նախագահի վրա ամեն գնով գործ կարելու օպերացիայի շրջանակներում որոշել եք կաշառք «դեմ տալ ու բռնել», «կաշառքի նմանակումով» ձերբակալել ՍԴ նախագահի բարեկամներից Նորայր Փանոսյանի հետ բարեկամական կապեր ունեցող և Աբովյանի ՄՌՈՒ-ում աշխատող ձեր երիտասարդ գործընկերոջը (ի դեպ, կարված գործով նա 3-4 անգամ հարցաքննվել է), որ չկալանավորելու պայմանով սուտ ցուցմունք կորզեք ՍԴ նախագահի դեմ, մտքներովդ անցե՞լ է, որ ապացույց կեղծելու, պաշտոնեական լիազորությունները սահմանազանցելու հոդվածներով եք գնալու՝ շատ երկար տարիներով, առանց ներման ու համաներման:

Մտածե՞լ եք, լա՞վ եք հաշվել ու հաշվարկել, որ ՍԴ նախագահի վրա գործ կարելու փաստը կարողանալու եք երբևէ մարսել ու չնստել: Հիշում եք չէ՞՝ պայմանավորվել ենք, որ ոչ մեկդ չի պլստալու, «ասել են, արել ենք» բանաձևը չի աշխատելու: Հատ-հատ, անուն առ անուն պատասխանատվության եք կանչվելու՝ օրենքի տառին ու ողջ խստությանը համապատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել