Իտալիայում թոշակառու կինը 50 տարի առանց վարորդական իրավունքի մեքենա է վարել, գրում է il Gazzettino-ն։

Իրավախախտին հաջողվել է հայտնաբերել, երբ նա Տրևիզո շրջանում վթարի է ենթարկվել։ Տեղի ոստիկանությունում նշել են, որ 77-ամյա կինը փաստաթղթեր չի ունեցել, չնայած նա պնդել է, որ դրանք առկա են, սակայն ժամեկտն անց են։

Կնոջ նկատմամբ քրեական գործ չեն հարուցել, սակայն 5,11 հազար եվրո տուգանք են նշանակել, իսկ ավտոմեքենան կալանել են։

Իտալուհին խոստացել է գտնել իր վարորդական վկայականը և ոստիկանական տեղամաս տանել՝ իր անմեղոըթյունն ապացուցելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել