Հնդկաստանի բնակչուհի Կումար Նայակը, որն ունի 32 մատներ, խոստովանել է, որ չի կարողանում տանից դուրս գալ և շփվել հարևանների հետ, որոնք իրեն վհուկ են անվանում և շարունակ վիրավորում են:

Միևնույն ժամանակ, տարբեր տեղերից բազմաթիվ մարդիկ են գալիս անոմալ այս երևույթը սեփական աչքերով տեսնելու համար: 63-ամյա կնոջ պատմությունը ներկայացրել է LAD Bible-ը:

Կումարը ծնվել է ոտքերի 20 և ձեռքերի 12 մատներով: Նա խոստովանել է, որ ստիպված է եղել տարիներ շարունակ ապրել այս թերությամբ, քանի որ վիրահատության համար գումար չի ունեցել:

Նա նաև նշել է, որ ոչ բոլորն են իրեն վատ աչքերով նայում: Տեղի բնակիչներից շատերը խղճում են կնոջն ու նրա խնդիրները կապում են ոչ թե գերբնական ուժերի, այլ պարզապես առողջության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել