Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին ընկել է խորվաթական Զագրեբում Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ժամանակ և կապտուկներով հայտնվել է միլանյան հիվանդանոցում:

«Ազդրի, անրակի, սրունքոսկրի կամ այլ ոսկորների ոչ մի կոտրվածք չկա: Ոչ մի անհապաղ հոսպիտալացում չկա: Ճշմարտությունն այն է, որ խոսքն ամենասովորական կապտուկի մասին է: Չինաստանում թիթեռի թևերի թափահարումը փոթորիկ է առաջացնում Տեխասում», ասվում է Բելռուսկոնիի շտաբի հաղորդագրության մեջ:

Ըստ տեղական լրատվամիջոցների, 83-ամյա քաղաքական գործիչը վնասվածք է ստացել նրա հետ սելֆի անել ցանկացողների հետ հրմշտոցի ժամանակ: Բեռլուսկոնին միջոցառման ավարտից հետո տուն է վերադարձել ինքնաթիռով, իսկ հիվանդանոցում նա ենթարկվել է տարբեր ստուգումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել