Իրանը ուրբաթ, նոյեմբերի 22-ին, հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության «Հորդադ-15» հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին հաղորդել է Mehr-ը:

Պարբերականի տվյալներով, փորձարկումներն անցկացվել են Սեմնան նահանգում՝ լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում:

«Հորդադ-15» համակարգը ներկայացվել է հունիսին: Նոր համակարգը ի վիճակի է 150 կմ շառավղով հայտնաբերել տարբեր թիրախներ, ներառյալ ռազմական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր և հետևել դրանց 120 կմ հեռավորության վրա: Իրանական համակարգը կարող է նաև 85 կմ շառավղով թաքնված թիրախներ հայտնաբերել և դրանք խոցել 45 կմ հեռավորությունից:

Համակարգը ունակ է միաժամանակ վեց թիրախ հայտնաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել